Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում ուղղակիորեն չմեկնաբանելով Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գործողությունները, հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմ է բերել ուկրաինական տարածքներ, հետեւաբար պետք է զգա, այն ինչ կատարել է։
Նա պատմել է բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու երեք արդյունավետ զեկույցների մասին՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
«Ուկրաինացիները կարող են հասնել իրենց նպատակներին։ Եվ մենք չէ, որ ընտրել ենք պատերազմով նպատակներին հասնելու ուղին։ Ռուսաստանը պատերազմը բերել է մեր հող եւ պետք է զգա, թե ինչ է արել։ Չէ, որ մենք ձգտում ենք հնարավորինս արագ հասնել մեր նպատակներին խաղաղ ժամանակներում՝ արդար խաղաղության պայմաններում»,-հայտարարել է Զելենսկին։
Reuters-ն ավելի վաղ գրել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը «մեծ հավանականությամբ կիրառում են լիակատար լռության ռազմավարությունը՝ Կուրսկի շրջանում իրականացվող հարձակողական գործողությունների վերաբերյալ»: