Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելը X-ի էջում գրել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցի ժամանակ ԵՄ լիակատար աջակցությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդի պայքարին։
«Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել եմ ռազմաճակատի վերջին զարգացումներն ու Կուրսկի հակահարվածը։ ԵՄ լիակատար աջակցությունն եմ հայտնել ուկրաինացի ժողովրդի պայքարին»,-գրել է Բորրելը։
ԵՄ գլխավոր դիվանագետը նաեւ հավելել է, որ Ռուսաստանին դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «չի հաջողվել կոտրել Ուկրաինայի դիմադրությունը՝ իր անօրինական ներխուժման առաջ եւ այժմ նրան հարկադրում են նահանջել Ռուսաստանի տարածք»։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը Կուրսկի մարզ ներխուժել են օգոստոսի 6-ին եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։