Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հրաժարվել է երկրորդ անգամ առաջադրվել երկրի իշխող Ժողովրդավարական-ազատական կուսակցության (LDP) ղեկավարի ընտրություններին։ Սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո նա կլքի վարչապետի պաշտոնը։
Կիսիդայի աջակցությունը հասարակության շրջանում նվազել է նրա կուսակցության հետ կապված կոռուպցիոն սկանդալի, գնաճի եւ իենի արժեզրկման պատճառով: Նախորդ ամիս նրա վարկանիշն անկում էր գրանցել մինչեւ 15,5 տոկոս, ինչը վարչապետի համար վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում ամենացածրն է:
«Թափանցիկ եւ բաց ընտրությունները, ազատ ու եռանդուն բանավեճն այժմ ավելի կարեւոր են, քան երբեւէ։ Ամանեաակնհայտ առաջին քայլը՝ ցույց տալու, որ Ժողովրդավարական-ազատական կուսակցությունը փոխվել է, դա իմ հեռանալն է»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիսիդան։
Նա ավելի վաղ հերքել էր, որ կհեռանա կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ չնայած հանրային քննադատությանը եւ վարկանիշի անկմանը:
Կիսիդան իշխող Ժողովրդավարական-ազատական կուսակցության նախագահ է ընտրվել 2021 թվականին, իսկ նրա եռամյա ժամկետն ավարտվում է սեպտեմբերին։ Նրա որոշումը նշանակում է, որ ներկուսակցական ընտրություններում առաջնորդի ընտրության համար քվեարակության հաղթողը, կհաջորդի Կիսիդային վարչապետի պաշտոնում, քանի որ Ժողովրդավարական-ազատական կուսակցությանը վերահսկում է Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատները: