Նախորդ տարվա հոկտեմբերին Իսրայելի հարավային շրջաններում ՀԱՄԱՍ-ի հարձակումներին ի պատասխան Գազայի տարածքում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից հետո պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը մոտենում է 40 հազարի։ Նման տվյալներ հրապարակել է Գազայի տարածքում գործող առողջապահության նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերից Գազայում Իսրայելի ագրեսիայի հետեւանքով զոհերի թիվը հասել է 39․965-ի, եւս 92․294 մարդ վիրավորվել է», — ասվում է գերատեսչության պաշտոնական տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի տարբեր շրջաններում իսրայելական զորքերի հրթիռակոծությունների եւ օդային հարձակումների հետեւանքով 36 պաղեստինցի է զոհվել, իսկ 54-ը՝ վիրավորվել։