Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Վաղարշակ Հարությունյանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը՝ Մոսկվա։
«Քաղաքացիական պայմանագր» կուսկացությունը ներկայացնող պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում Ազգային ժողովի նախագահին ներկայացրել էր օգոստոսի վեցին։
Մամուլն ավելի վաղ գրել էր Արսենյանի ՌԴ-ում դեսպան նշանակվելու հավանականության մասին։