Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Reuters-ի հետ զրույցում հերքել է իր երկրի մասնակցությունը Բալթիկ ծովի հատակով Եվրոպա ռուսական գազը արտահանող «Հյուսիսային հոսք-2» գազատարի պայթեցման գործողությունների հետ ունեցած կապի մասին տեղեկությունները։
«Հյուսիսային հոսք-2» գազատարը պայթեցվել էր 2022 թվականին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից յոթ ամիս անց։
«Նման գործողությունը կարող է իրականացվել միայն լայնածավալ տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում … իսկ ո՞վ էր այս ամենին տիրապետում պայթեցման պահին, միայն Ռուսաստանը»,-ասել է Պոդոլյակը:
Այսօր ամերիկյան The Wall Street Journal-ը գրել էր, որ պայթեցման գործողությունների մեջ ներգրավված են եղել Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները:
Մեկնաբանելով պարբերականի հրապարակումը Պոդոլյակը Reuters-ին նշել էր, որ «Ուկրաինան ոչ մի կապ չունի «Հյուսիսային հոսքի» պայթյունների հետ»՝ հավելելով, որ Կիեւը ոչ մի ռազմավարական կամ մարտավարական առավելություն չի ստացել դրանցից։
WSJ-ն գրել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ի սկզբանե հավանություն է տվել «Հյուսիսային հոսքը» խափանելու ծրագրին, սակայն վերջին պահին ԱՄՆ Կենտորնական հետախուզական վարչության խնդրաքի համաձայն փորձել է դադարեցնել դիվերսիաները:
«Վերջին պահին, երբ սպասվող գործողության մասին տեղեկացել է Միացյալ Նահանգների ԿՀՎ-ն, Զելենսկին փորձել է չեղարկել գործողությունը։ Այն ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գեներալ Զալուժնին, սակայն, չի կատարել նախագահի հրամանը», — գրում է ամերիկյան պարբերականը։
Արդեն սեպտեմբերին գազատարի պայթյունից հետո Վալերի Զալուժնին Զելենսկիին բացատրել է, որ դիվերսիոն խումբը, առաքելությանն ուղեւորվելուց հետո կապի խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով հնարավոր չի եղել հետ կանչել խմբին։