Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ օգտագործել երկրի տարածքում առկա մարտավարական միջուկային զենքը, քանի դեռ հակառակորդը չի հատել Միութենական պետության սահմանը։
«Երբ այստեղ հայտնվեց մարտավարական միջուկային զենքը, ես նրանց ուղղակիորեն ասացի․ «Մենք չենք պատրաստվում որեւէ զենք կիրառել, քանի դեռ դուք չեք հարձակվել մեր պետական սահմանների վրա։ Դա մեր միութենական պետության սահմանն է»,- ասել է Բելառուսի ղեկավարը «Россия-1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարին տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակել է БелТА գործակալությունը։
Ռուսաստանի նախագահը 2023 թվականի մարտի 25-ին հայտարարեց, որ Մոսկվան, Մինսկի խնդրանքով, իր մարտավարական միջուկային զենքը տեղակայում է Բելառուսի տարածքում։ Ռուսական կողմը Բելառուսին է հանձնել էր միջուկային մարտագլխիկներ կրելուն ունալ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, ինչպես նաեւ օգնել է բելառուսական մարտական ինքնաթիռների վերաթարմացման հարցում, որպեսզի դրանք կարողանան միջուկային զինատեսակներ կրել։