Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նախօրեին եւս հերքել էր ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ իբր սահմանագոտու հարավ արեւմտյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
Պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: