Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, ինչպես նաեւ անդրադարձ կատարել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին:
Նշենք, որ Իրանը բազմիցս է հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանն ու աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերին։