Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանիn հերթական անգամ մեղադրել է սահմանագոտու արեւելյան հատվածում՝ Քելբաջարի շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման մեջ։
Հաղորդագրության մեջ ադրբեջանական կողմը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել հրաձգային զինատեսակների կիրառմամբ օգոստոսի 18-ին ժամը 23։50։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել Բաքվից հնչող մեղադրանքին։
Նախօրեին եւս ադրբեջանական կողմը Հայաստանի զինված ուժերին մեղադրել էր Նախիջեւանի Ջուղայի շրջանում իր դիրքերը գնդակոծելու մեջ։ Հայակական կողմը հերքել է այս հաղորդումը եւ հիշեցրել կրկին անգամ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։