Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ ավելի վաղ տարածած այն հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Գերատեսչությունը կրկին հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: