Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ստորագրման եւ սահմանների սահմանազատման համար։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունների սկզբում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գիտեմ, որ Ադրբեջանը նպատակաուղղված է Հայաստանի հետ բոլոր խնդիրները լուծելուն։ Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանների դեմարկացիային եւ սահդելիմիտացիային, ինչպես մենք բազմիցս ասել ենք ձեզ հետ, ապաշրջափակենք լոգիստիկայի համապատասխան ուղղությունները եւ տնտեսությունը, ապա ուրախ կլինենք դրա համար»,-ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջան այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնի նախագահ Ալիեւի հետ բանակցությունների արդյունքների մասին։