ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամները հրապարակել են նախագահ Ջո Բայդենի գործողությունների մասին զեկույց, որը կարող են հանգեցնել նրա իմփիչմենթին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ համապատասխան փաստաթղթին հղումով։
Համաձայն այդ տեղեկատվության՝ 2014 թվականից ի վեր Բայդենը եւ նրա ընտանիքը «օգուտներ է քաղել առեւտրային ազդեցության սխեմայից՝ հարստություն ձեռք բերելու նպատակով […], որոնք կատարվել են օտարեկրացիանձանց հետ գործարքների միջոցով»։ Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի անդամները, ովքեր մասնակցել են հետաքննությանը, կարծում են, որ նախագահն օգտագործել է իր ազդեցությունը, օտարերկրացի գործընկերների հետ «իր որդու՝ Հանթերի գործարար կապերի վրա ազդելու համար»։
«Հանձնաժողովներն այս տեղեկատվությունը կներկայացնեն Ներկայացուցիչների պալատին՝ քննարկման եւ հետագա համապատասխան քայլերի վերաբերյալ որոշում կայացնելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Գործակալությունը պարզաբանում է, որ զեկույցը պատրաստել են Ներկայացուցիչների պալատի երեք հանձնաժողովներ։ Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, դեռեւս պարզ չէ, թե արդյոք Ներկայացուցիչների պալատը զեկույցը քննարկելուց հետո կքվեարկի իմփիչմենտի վերաբերյալ:
Բացի այդ, նույնիսկ այս դեպքում քիչ հավանական է, որ Բայդենին իմփիչմենթի ենթարկեն, քանի որ դրա համար անհրաժեշտ է Սենատի համապատասխան որոշումը, որտեղ էլ մեծամասնություն են կազմում նախագահի կուսակցիները՝ դեմոկրատները։