Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Բաքվի եւ Մոսկվայի փոխգործակցությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։
«Նեղ կազմով հանդիպմանը մանրամասն քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախորդ տարվա սեպտեմբերից հետո տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակ է ձեւավորվել։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, նոր իրավիճակը նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասում ամուր եւ երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Իսկ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Ռուսաստանի եւ Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից»,-հայտարարել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, որ դեռ 2022-ին ստորգրված հռչակգրի դրույթների հիման վրա Ադրբեջանն ու Ռուսաստանը հանդես են գործում են որպես դաշնակիցներ, բարեկամներ եւ մերձավոր գործընկերներ։
«Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթները, որը ստորագրվել է 2022 թվականի փետրվարին, հաջողությամբ իրականացվում են։ Մեր երկրները հանդես են գալիս որպես դաշնակիցներ, որպես բարեկամներ, որպես մերձավոր գործընկերներ եւ հարեւաններ»,- նշել է Ալիեւը։