Ռուսաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Սթեֆանի Հոլմսը կանչվել է ՌԴ արտգործնախարարություն՝ Կուրսկի մարզում ընթացող մարտական գործողություններում ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպությունների (ՄՌԿ) ներգրավվածության պատճառով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը։
Հայտարարության տեքստում նշվում է, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին արտգործնախարարությունը «խիստ բողոք է հայտնել՝ կապված ամերիկացի լրագրողների սադրիչ գործողությունների հետ, ովքեր անօրինական մուտք են գործել Կուրսկի մարզ՝ Կիեւի ռեժիմի հանցագործությունները քարոզելու, ինչպես նաեւՌուսաստանի Դաշնության տարածք ներխուժման ժամանակ ուկրաինական զինված ուժերի կողմից ամերիկյան ՄՌԿ-ների մասնակցության վերաբերյալ ապացույցների հայտ գալու համար»:
ՌԴ ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ իրավասու գերատեսչությունները կիրականացնեն անհրաժեշտ քննչական գործունեություն՝ նման գործողություններում ներգրավված ԱՄՆ քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու համար։
«Բոլոր օտարերկրյա «մասնագետները» եւ վարձկանները, որոնք ապօրինի հատում են մեր երկրի սահմանը, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համար ինքնաբերաբար դառնում են օրինական ռազմական թիրախ», — ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, որ այդպիսի գործողությունները «հստակ ապացուցում են ԱՄՆ-ի՝ որպես հակամարտության անմիջական մասնակցի ներգրավվածությունը [Ուկրաինայի նախագահ] Վլադիմիր Զելենսկու չարամիտ ծրագրերին»։
Ըստ BBC-իի ռուսական ծառայության խոսքն ամենային հավանականությամբ վերաբերվում է Forward Observation Group ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպությանը, որը վերջերս Instagram-ի էջում հրապարակել էր ուկրաինական բանակի տարբերանշաններով իր մարտիկների լուսանկարը եւ գրել․ «Կուրսկի մարզ»։