Դեմոկրատական կուսակցության պատվիրակները հաստատել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների համար։ Քվեարկությունը անցկացվել է Չիկագոյում՝ օգոստոսի 20-ին՝ դեմոկրատների համազգային նիստի ժամանակ, որից հետո Վիսկոնսիում գտնվող Հարիսը ընդունել է կուսակցության անունից նախագահի թեկնածությունը։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ տեղի ունեցածը ունի սիմվոլիկ նշանակություն, քանի որ Հարիսը եւ իր փոխնախագահի թեկնածու, Միննեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը արդեն ակտիվորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավի մեջ։
«Մեզ համար մեծ պատիվ է ձեր թեկնածունները դառնալու համար։ Սա արշավ է, որը կառուցված է ժողովրդի ուժի վրա, եւ մենք միասին նոր ուղի ենք կերտելու ապագայում»,- ասել է Հարիսը տեսաուղերձում:
Օգոստոսի սկզբին Հարիսը եւ Ուոլզը արդեն դարձել էին դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուները՝ առցանց քվեարկության արդյունքում ձայների մեծամասնություն ստանալուց հետո:
Սպասվում է, որ Հարիսը ելույթ կունենա Չիկագոյում Դեմոկրատական կուսակցության համազգային նիսիտի վերջին օրը՝ օգոստոսի 22-ին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն հունիսի 27-ին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, որը համարվեց տապալված, դեմոկրատների շրջանում նրա պայքարից հրաժարվելու կոչերը սկսել էին էլ ավելի հաճախակիանալ։ Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու եւ ԱՄՆ փոխնախագահ Հարիսի թեկնածությանը սատարելու մասին։