«Արեւմտյան Նիլի», նույն «Արեւմտյան նեղոսի տենդով» վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 58-ի, հոսպիտալացվել են 41-ը, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրեն Ստեփան Աթոյանը լրատվակնի հետ զրույցում նշել է, որ առողջ մարդկանց մոտ վարակն աննկատ է անցնում, տարեց, քրոնիկ եւ ծանր հիվանդություն ունեցողերն են թիրախում: Նրա խոսքով՝ պատվատանյութ եւ հստակ բուժում չկա, առկա է միայն ախտանշանային բուժում:
Տենդի թեթեւ դեպքերում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն: Իսկ ծանր դեպքերում հիվանդը կունենա ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, պարանոցի ցավ, կարկամություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների թուլություն կամ կաթված:
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ այս տարվա սկզբից մինչեւ հուլիսի 31-ը, Եվրոպական 8 երկրում արձանագրվել է վարակվածության 69 դեպք, 8 մարդ մահացել է: Իսկ ամերիկյան կենտրոնի պաշտոնական թվերով՝ տարեսկզբից մինչեւ օգոստոս ամերիկայում արձանագրվել է վիրուսի 174 դեպք: