Իրանի խորհրդարանը նախօրեին հաստատել է Աբբաս Արաղչիին երկրի նոր արտգործնախարարի պաշտոնում նշանակելու նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջարկը։
Արաղչիի օգտին 288 պատգամավորից քվերակել է 244-ը։ Բացի այս Իրանի խորհրդարանը քվեարկել է նաեւ նախագահ Փեզեշկիանի ներկայացրած նախարարների նոր կաբինետի կազմը ամբողջությամբ հաստատելու օգտին։
Իրանցի գործընկերոջը արդեն շնորհավորել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ջերմորեն շնորհավորում եմ, հարգելի Աբբաս Արաղչի, Իրանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ աշխատել զեզ հետ՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների, ինչպես նաեւ հարեւան երկրների միջեւ ամուր կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ։ Մաղթում եմ լավագույնը ձեր նոր պաշտոնում»,-գրել Է Միրզոյանը X-ի իր էջում։
Թուրքիայում եւ Ճապոնիայում Իրանի նախկին դեսպան Աբբաս Արաղչին երկրի փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականներին։ Նա նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում իրանական պատվիրակության անդամ է եղել։