Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պաշտոնական այցով ժամանել է Կիեւ։
Times of India-ի փոխանցմամբ՝ այսօր նախատեսվում է Մոդիի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։
«Ես անհամբեր սպասում եմ նախագահ [Վլադիմիր] Զելենսկու հետ նախորդ զրույցների շարունակությանը երկկողմ համագործակցության ամրապնդման եւ ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակման շուրջ»,-ասվում Մոդիի գրասենյակի նախօրեին հրապարակված հաղորդագրության տեքստում եւ ավելացվում․ «Որպես բարեկամներ եւ գործընկերներ՝ հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շուտով կվերականգնվեն»։
Սա Հնդկաստանի պատմության մեջ կառավարության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա։
Հուլիսին Նարենդրա Մոդին այցելել էր Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Վլադիմիր Զելենսկին մեկնաբանելով Հնդկաստանի վարչապետի այցը հայտարարել էր, որ «տխուր է տեսնել աշխարհի ամենամեծ ժողովրդավարության առաջնորդին Մոսկվայում գրկախառնված աշխարհի ամենահայտնի հանցագործի հետ»։