Արեւմտյան Նեղոսի տենդով հաստատված վարակակիրների թիվը Հայաստանում հասել է 75-ի։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։
Հուլիսի 21-ի դրությամբ հաստատված դեպքերի թիվը 58 էր։
Տենդի թեթեւ դեպքերում հիվանդը կունենա ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն: Իսկ ծանր դեպքերում՝ ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, պարանոցի ցավ, կարկամություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների թուլություն կամ կաթված:
Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ: