Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։
Ռուսաստանի դրոշներ Մեղրիում
Լավրովը հայտարարություն էր արել, մենք պառլամենտում էինք էդ ժամանակ, եւ Հայաստանից հնչեց պատասխան, որ հեղափոխությունը նոր է եղել եւ Լավրովը պետք է հասկանա, որ Հայաստանում եղանակներ են փոխվել։ Եվ էդ իմաստով ես նմանություն տեսնում եմ, օրինակ, էս արձագանքները, որ էլի ենք մենք ասում՝ եղանակներ են փոխվել։ Էդ մեր ուղերձից հետո, որ Հայաստանում եղանակներ են փոխվել, եղավ պատերազմը 44-օրյա, որի ընթացքում ես գնացել էի Մեղրի-Ագարակ, որտեղ ծառայել եմ եւ հիշում եմ, որ կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով ասվել էր, որ ինչքան շենք ու բլուր կա ամեն ինչի վրա դրեք Ռուսաստանի դրոշ։
Պատերազմից հինգ պակաս
Պատերազմից առաջ երկրի թիվ մեկ օրակարգը ո՞րն էր, հիշո՞ւմ ես դու։ Հրայր Թովմասյանը խանգարում ա, որ պետականությունը…
-Գագիկ Ծառուկյանին էին ձերբակալել…
Չէ, դա անմիջապես առաջ էր, մի քիչ դրանից ավելի հետ գնա։ Սահմանադրական դատարանի ճգնաժամն էր։ Մենք զբաղված էինք Սահմանադրական դատարանի ճգնաժամով։ Ո՞վ ա հիշում։ Ճգնաժամ ա Սահմանադրական դատարանում։ Եվ այդ ամբողջ ճգնաժամը նրա համար էր, որ Քոչարյանին չարդարացնեն։ Հետո էդ ճգնաժամի համար փոխեցին դատավորներին, Քոչարյանին արդարացրեցին։