Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրում սուբվենցիոն ծրագրով երկու փողոց է հիմնանորոգվել:
Հիմնանորոգվել են գյուղի 380-ական գծամետր երկարությամբ 2-րդ եւ 8-րդ փողոցները, դպրոցի մուտքը եւ հարող՝ 215 քմ մակերեսով տարածքը: Բացի հիմնական ասֆալտապատումից կառուցվել են միակողմանի մայթեր, տեղադրվել մայթերի եզրաքարեր, ջրատար տաշտակներ:
Ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգելու համար ծախսվել է շուրջ 92 միլիոն դրամ է, որից համայնքի ներդրումը 55, Կառավարությանը՝ 45 տոկոսն է:
Ինչպես նշել են Այգաբացի բնակիչները՝ գյուղում տասնամյակներ շարունակ նման ծավալի շինարարական աշխատանքներ չէին իրականացվել: Ըստ նրանց՝ հեռավոր գյուղերում ապրելը հերոսություն է. «Եթե հայկակաան գյուղերը դատարկված չեք ուզում տեսնել, դեմքով շրջվեք դեպի բնակավայրեր, թե չէ միայն մայրաքաղաքով երկիր չեն պահում»,-ասել են բնակիչները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։