Գերմանական հետախուզությունը տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքի միջոցով դիվերսիա է պատրաստում Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա վարչական միավորի Գեյլենկիրխեն քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազայում, հայտնում է DPA-ն։
Գործակալության տվյալներով՝ պատրաստվող դիվերսիայի մասին տեղեկություն է ստացվել ամերիկյան հետախուզությունից։ Միեւնույն ժամանակ չի նշվում, թե խոսքը ինչ սպառանալիքի մասին է։
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 23-ին, Գեյլենկիրխեն ավիաբազայի անվտանգության մակարդակը բարձրացվել էր բարձր՝ «Չարլի» կոչվող մակարդակի։ Դա անվտանգության հինգ մակարդակների շարքում երկորդն է, որին հաջորդում է ամենաբարձր «Դելտա» մակարդակը։ «Չարլին», ինչպես նշված է նկարագրության մեջ, օգտագործվում է, երբ «տեղի է ունենում միջադեպ» կամ հետախուզական տվյալներ է ստացվում ահաբեկչական հարձակման կամ հարձակման հավանականության մասին: Գրեթե մեկ օր անց միայն պաշտպանության մակարդակը բերվել է նախկին մակարդակին («Բրավո+»):
Բազայի ներկայացուցիչը բացատրել է, որ պաշտպանության մակարդակի բարձրացումը նախազգուշական միջոց է, որն ուղղված է անձնակազմի համար ռիսկերը նվազագույնի հասցնելուն: Նա «անհեթեթ» է անվանել բազայի վրայով թռչող անօդաչու սարքերի մասին ենթադրությունները եւ ընդգծել, որ «այնտեղ ոչինչ չի թռչել»։ Բայց միեւնույն ժամանակ բազայի աշխատակիցները տուն են ուղարկվել։
Գեյլենկիրխենի բազայում տեղակայված են հետախուզական ինքնաթիռներ, որոնք հիմնականում օգտագործվում են ՆԱՏՕ-ի արեւելյան գոտում օդային հսկողության համարդ։ Դրանք ի վիճակի են հայտնաբերել եւ նույնականացնել այլ ինքնաթիռները ավելի քան 400 կիլոմետր հեռավորության վրա: Ավիաբազայում աշխատում է մոտ 1600 մարդ։
Հունիսի վերջին եւս Եվրոպայում ԱՄՆ-ի մի քանի ռազմաբազաներ բերվել էին բարձր պատրաստության վիճակի՝ ահաբեկչության ռիսկերի պատճառով։