Ռուսաստանը Ուկրաինայում կհասնի իր առաջ դրած նպատակներին այն ձեւով ինչպես ներկայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ Կիեւին հակամարտության դրդող Արեւմուտքը չի կարող փոխել «շախմատային խաղատախտակը»։ Այս մասին Եմենի արտգործնախարար Շայա Մոհսեն ալ-Զինդանիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արեւմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինան շարունակի էսկալացիան, ինչպես իրենք են դա անվանում։ Հույս ունենալով որ մեզ մոտ խափանում կառաջանա, որի հաշվով այժմ արդեն էլ ավելի շատ կասկածներ են առաջանում, եւ որ մենք կանենք մի բան, որը թույլ կտա Արեւմուտքին, ինչպես իրենք են կարծում, փոխել շախմատի խաղատախտակը»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը եւ հավելել, որ դա իրենց մոտ չի ստացվի։
Նա ընդգծել է, որ Մոսկվան Ուկրաինայում կհասնի իր նպատակներին ցանկացած գնով, եւ հենց այնպես ինչպես ներկայացրել է նախագահ Պուտինը։
«Մենք կհասնենք մեր նպատակներին եւ կհասնենք մեր նպատակներին այնպես, ինչպես նախագահն է ասել, որը լավագույնս կհամապատասխանի առաջին հերթին մեր ժողովրդի խնայողաության շահերին, եւ երկրորդ՝ այն մարդկանց պաշտպանությանը, ում Կիեւի ֆաշիստական ռեժիմը ահաբեկիչ է հռչակել եւ զրկել տարական իրավունքներից՝ ներառյալ կրոնի, հավատքի, լեզվի եւ շատ այլ իրավունքից»,-հայտարարել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ եթե Արեւմուտքը Եվրոպայում ձգտում է կայունության հասնել, ապա պետք է բանակցություններին ներկայանա առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Խաղաղության բանաձեւի»։
«Եթե Արեւմուտքն իսկապես շահագրգռված է, քանի որ խոսքը Զելենսկու մասին չէ, եթե Արեւմուտքը շահագրգռված է կարգավորել իրավիճակը Եվրոպայում, որից տառապում են հենց եվրոպացիները, ապա մենք պետք է հանգիստ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, առանց «Զելենսկու բանաձեւ» կոչվող թղթերը ձեռքերին»,-ասել է Լավրովը։
Նշենք, որ 10 հիմնական կետ ներառող «Խաղաղության բանաձեը», որն առաջարկում է Զելենսկին, իր մեջ ներառում է ռազմագերիների ազատ արձակում, տարածքային ամբողջականության ապահովում, Ուկրաինայի օկուպացրած տարածքներից ռուսական բանակի դուրսբերում, ռադացիոն եւ միջուկային անվտանգության ապահովում, պարենային անվտանգության ապահովում, էներգետիկ անվտանգության ապահովում եւ այլն։