Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։
Զուրաբիշվիլիի որոշումը հիմնականում ֆորմալ բնույթ է կրում։ Վրաստանի նախագահը Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով, հաստատում է հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը, որոնք անցկացվում են «պատգամավորության լիազորությունների ավարտի օրացուցային տարվա հոկտեմբերի վերջին շաբաթ օրը»։
Վրաստանում ընտրությունների օրը նշանակելուց հետո պաշտոնապես սկսվում է նաեւ նախընտրական քարոզարշավը։
«Ընտրությունը լինելու է Ռուսաստանի առաջ ստրկության եւ Եվրոպայի հետ համագործակցության միջեւ․ ենթարկվել Ռուսաստանի հետ նվաստացուցիչ փոխզիջումներին եւ հոգու փաստացի վաճառքին, կամ էլ Եվրոպայում մեզ ներկայացնել որպես հավասար երկիր, քարոզել մեր անունը, պատմությունը, տաղանդն ու հնարավորությունները, ազատ եւ խաղաղ միջավայրում ադեկվատ ներկայացնել Վրաստանը։ Այս ընտրության հնարավորությունը երկրորդ անգամ չենք ունենա»,-ասել է Զուրաբիշվիլին հրամանագիրը ստորագրելուն հաջորդած ասուլիսում։