Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Պաշտպանական գերատեսչությունը նաեւ հիշեցնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: