Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ Տելեգրամի հիմնադիր տնօրեն Պավել Դուրովը ազատ է արձակվել հինգ միլիոն գրավի դիմաց, սակայն նրան արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Ավելին շաբաթական երկու անգամ նա պարտավոր է ներկայանալ իրավապահ մարմիններին։
Դատախազության հայտարարության մեջ նշվում է վեց իրավախախտում, այդ թվում՝ իրավապահ մարմինների խնդրանքով հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը, կիբերհանցագործությունը, փողերի լվացումը, առանց նախնական հայտարարության կրիպտոլոգիական սարքի ներմուծումը եւ երեխաների դեմ հանցագործությունը։
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սենթ Քիթս եւ Նեւիս կղզիների քաղաքացիություն ունեցող Պավել Դուրովը, ձերբակալվել է օգոստոսի 24-ին Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում՝ Ադրբեջանից ժամանելուց ամիջապես հետո: