Նոր պայմանավորվածության արդյունքում Սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027 թվականին։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Մինասյանի խոսքերով սա նշանակում է, որ «այդ բարդ փաստաթղթի» վրա աշխատանքները տարվելու են մանրամասն, հանրային քննարկումներով, նաեւ բոլոր մասնագետների հետ աշխատելով։
Խորհրդի վերջին նիստը եղել է 20 օր առաջ, հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին: Քննարկվելու է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հարցը:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022 թվականի հունվարին։ Խորհուրդը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ եւ ներկայացնի վարչապետի աշխատակազմ։