Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հինգշաբթի օրը մեկնել է Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ֆրանս-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ակնկալիքներով:
Սթարմերի այցը Փարիզ հաջորդում է Գերմանիա կատարած այցին, որտեղ նա հայտարարել էր երկու երկրների միջեւ պաշտպանության, էներգետիկ անվտանգության, գիտությանը եւ տեխնոլոգիաների ոլորտներում համաձայնագրի մշակման ծրագրերի մասին:
Առաջարկվող Մեծ Բրիտանիա-Գերմանիա պայմանագիրը մասամբ հիմնված է լինելու Փարիզի հետ Լոնդոնի վերջին պայմանավորվածությունների վրա, որն ուղղված է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում համագործակցությանն, ինչպես նաեւ մաքսանենգ խմբավորումների կողմից մարդկանց առեւտրի դեմ պայքարին:
Մեծ Բրիտանիայի վարչապետն հայտարարել է, որ երկու երկրները նաեւ նախատեսում են մշակել «անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեղ գործողությունների ծրագիր», քանի որ իր գլխավորած կառավարությունը ճնշումների է ենթարկվում Լա Մանշը փոքր նավերով հատելու միգրանտների փորձերը դադարեցնելու համար:
Սթարմերը նաեւ վստահեցրել է, որ ցանկանում է վերականգնել Մեծ Բրիտանիայի հարաբերություննեն Եվրամիության հետ, որոնք խաթարվել էին չորս տարի առաջ տեղի ունեցած Բեքսիթի պատճառով։
«Ես բացարձակապես հստակ եմ, որ մենք ցանկանում ենք վերագործարկել Եվրոպայի եւ ԵՄ-ի հետ հարաբերություննեը», — ասել է Սթարմերը Բեռլինում: Միեւնույն ժամանակ վարչապետը հասկացրել է, որ Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր հաստատելը չի նշանակում Բրեքսիթի չեղարկում:
Նա նաեւ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի նախատեսում միանալ այսպես կոչված «ԵՄ երիտասարդների շարժականության սխեմային», որը ԵՄ-ի երիտասարդներին իրավունք կտա ապրել եւ աշխատել Մեծ Բրիտանիայում եւ հակառակը: