ԱՄՆ փոխնախագահ եւ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը CNN-ին տված հարցազրույցում խոսելով պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին, հայտարարել է, որ «պետք է համաձայնության հասնել եւ պատերազմը պետք է ավարտվի»։
Հարիսը ընդգծել է, որ արաբ-իսրայելական հակամարտության լուծման պարագայում հավատարիմ է մնալու «երկու պետության սկզբունքի շուրջ աշխատանքների» անհրաժեշտությանը։
Խոսելով հակամարտության ընթացքում կողմերի կրած կորուստների մասին ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են զոհվում Գազայի հատվածում, եւ դա չնայած այն հանգամանքին, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։
«Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի, եւ թե ինչպես է դա անում, կարեւոր է: Չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել, մենք պետք է [հրադադարի եւ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման վերաբերյալ] համաձայնություն ձեռք բերենք»,-ասել է Հարիսը։
Համաձայն Գազայում գործող առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսած ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 40․602 մարդ, իսկ վիրավրների թիվը հասնում է 93․855-ի։