Ամերիկացի ընտրողների շրջանում Reuters-ի եւ Ipsos-ի անցկացրած հարցումների համաձայն ԱՄՆ գործող փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսը չորս տոկոսային կետով առաջ է իր հանրապետական մրացակից եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից։
Հարիսի օգտին նոյեմբերի 5-ին սպասվող նախագահական ընտրություններին պատրաստ է քվերակել հարցվածների 45 %-ը, իսկ Թրամփի օգտին՝ 41%-ը։
Հուլիսի վերջին անցկացված հարցումների համաձայն փոխնախագահը առաջատար էր ընդամենը մեկ տոկոսային կետով։
Հարցումներից նաեւ պարզ է դարձել, որ Հարիսը լայն աջակցություն է ձեռք բերում հիմնականում կանանց եւ իսպանախոս բնակչության շրջանում: Այս դեպքում դեմոկրատ թեկնածուն նախկին նախագահից առաջ է անցել շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն հարաբերակցությունը կազմում է 49 % եւ 36 %` հոգուտ Հարիսի։
Թրամփն էլ առաջատար է հիմնականում տղամարդկանց եւ սպիտակամորթ բնակչության շրջանում։ Reuters-ի փոխանցմամբ բարձրագույն կրտություն չունեցող քաղաքացիների շրջանում նրա աջակցությունը հուլիսին կատարված հարցումների արդյունքի համեմատ կրճատվել է 7 տոկոսային կետով։