Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը (Յենի Ազըրբեջան) նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություննեի արդյունքներով Միլլի Մեջլիսում կպահպանի է իր բացարձակ մեծամասնությունը եւ 125 տեղ ունեցող խորհրդարանում կստանա 68 մանդատ։ Սա հետեւում է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովի ներկայացրած վերջին տվյալներից։
Turan գործակալության փոխանցմամբ եւս 44 մանդատ կտրվի այսպես կոչված «անկախ» պատգամավորներին, որոնք հայտնի են իրենց իշխանամետ դիրքորոշմամբ։
Երեք պատգամավոր կունենա «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը, երկուսը՝ «Արդարություն, իրավունք եւ ժողովրդավարություն» կուսակցությունը։ Մեկական պատգամավորներ կունենան «Հանրապաետական այլընտրանք», «Ազգային անկախություն», «Ժողովրդավարական բարեփոխումներ», «Հայրենիք», «Մեծ արարում», «Մեծ Ադրբեջան», «Ադրբեջանի Ժողովրդավարական լուսավորում» կուսակցությունը եւ Ազգային ճակատը։
Պանախովի խոսքով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս։