Գերմանիայի դաշնային միավոր Թյուրինգիայի Լանդթագի (տարածաշրջանային խորհրդարան) ընտրությունների արդյուքնում առաջատր է աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է պետական ZDF գործակալությունը։ Դա հաստատում են նաեւ ձայների հաշվարկի առաջին արդյունքները։
Նախնական հաշվարկների համաձայն ը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը ստացել է ձայների 33,5%-ը, պահպանողական «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը»՝ 24,5%, իսկ ձախ պոպուլիստական «Սառա Վագենկնեխտ» դաշինքը՝ 14,5%։
Սաքսոնիայում, որտեղ նույնպես անցկացվել են Լանդթագի ընտրություններ նախնական տվյալներով «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» հավաքել է 32%, «Այլընտրանք Գերմանիայի համար»՝ 31,5%, «Սառա Վագենկնեխտ» դաշինքը՝ 11,5%:
Քվեների ուղղակի հաշվարկի առաջին արդյունքների համաձայն «Այլընտրանք Գերմանիայի համար» Թյուրինգիայում ստացել է ձայների 33,2%-ը, իսկ 31,4%-ը՝ Սաքսոնիայում։
Թյուրինգիան եւ Սաքսոնիան նախկինում կազմել են Գերմանիայի Դեմոկրատական Հհանրապետության մաս, եւ կենսամակարդակով դեռեւս զիջում է նախկին Արեւմտյան Գերմանիայի կամ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության շրջաններին: Այս շրջններում պոպուլիստական կուսակցությունների աջակցությունն ավանդաբար ավելի բարձր է, քան երկրի մյուս շրջաններում:
Առանձին վերցրած շրջանում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակը պատմության մեջ առաջինն է։ Նախորդ մի քանի շրջանային ընտրություններում կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Սա կլինի նաեւ ծայրահեղ աջերի առաջին հաղթանակը նման բարձր մակարդակի ընտրություններում՝ Նացիստական Գերմանիայից հետո: