Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։
Որ տաբուրետկան անսասան լինի
-Դուք պնդում եք, որ Նիկոլ Փաշինյանի պրոարեւմտյան դիրքորոշումը խա՞ղ ա։
Նիկոլ Փաշինյանը՝ որ պահին որ եղավ ավելի մեծ ճնշում Եվրոպայի կամ ԱՄՆ-ի,
արեւմուտքի կողմից, ճնշումը ավելի շատ եղավ ու ինքը իրա իշխանությունը կորցնելու մտավախություն ունեցավ, եթե չիրականացնի էդ պրոցեսը, ինքը կգնա դեպի Արեւմուտք։ Որ պահին զգաց, որ իրան նովիչոկ ա սպասում, եթե ինչ-որ գործունեություն չարեց, ինքը գնալու ա դեպի հին տեղերը, երկրները, Ռուսաստան․․․
-Ռացիոնալ քաղաքական գործչի․․․
Չէ, ռացիոնալ չէ, անողնաշար, անսկզբունք քաղաքական գործիչ, որովհետեւ դու քո լինել-չլինելու, քո պաշտոնին, քո տաբուրետկին նստել-չնստելու խաթր պատրաստ ես քո ժողովրդին, քո պետությանը անընդհատ սենց ցնցումների մեջ պահես։