Ուկրաինան ծրագրում է անորոշ ժամանակով շարունակել Կուրսկի մարզում գրաված տարածքների օկուպացիան, NBC-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով, ռուսական տարածքների վրա վերահսկողության պահպանումը «հաղթանակի ծրագրի» մի մասն է։ Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Կիեւը մտադիր չէ բռնակցել օկուպացված տարածքները։
«Մեզ նրանց հողը պետք չէ։ Մենք չենք ցանկանում այնտեղ բերել ուկրաինական կենսակերպը»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են գրավել Ռուսաստանի Դաշնության այլ բնակավայրեր։
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հարձակողական գործողությունները են սկսել օգոստոսի 6-ին։ Սեպտեմբերի սկզբի դրությամբ Ռուսաստանի Դաշնության ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության ներքո։