Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին այլեւս Վրաստանի նախագահը չէ՝ սահմանադրությունը խախտելուց հետո։
«Նա նախագահը չէ: Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ։ Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի օրինականությունը, երբ հայց է ներկայացրել դրան։ Եվ սա Սահմանադրական դատարանն է, որը գտել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա սահմանադրությունը խախտած նախագահ է։ Միակ պատճառը, որ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում նախագահի պաշտոնը, դա Ազգային շարժման աջակցությունն է (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցություն)»,-հայտարարել է Կոբախիձեն ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, երբ ընդդիմությունը խորհրդարանում չքվեարկեց Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին, այդ օրից նա դարձել է «ոչ թե Վրաստանի նախագահը, այլ Ազգային շարժման նախագահն ու Ազգային շարժման սովորական խամաճիկը»։
2023 թվականին Զուրաբիշվիլին մի քանի արտասահմանյան այցեր էր կատարել՝ առանց կառավարության հետ համաձայնեցնելու։ Երկրի Սահմանադրության համաձայն Վրաստանի նախագահը արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ կարող է իրականացնել միայն վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո։
Զուրաբիշվիլիի այցերից հետո իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ նախագահի իմփիչմենթի հարցով։ Սահմանադրական դատարանը պաշտպանեց Զուրաբիշվիլիին հեռացնելու առաջարկը, սակայն իշխող կուսակցությունը խորհրդարանում չակորղացավ ապահվել բավարար քանակությամբ ձայներ՝ իմպիչմենտ հայտարարելու համար (150 ձայնից առնվազն 100-ը)։
Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Նմանատիպ հայցեր են ներկայացրել նաեւ ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները: Օգոստոսի վերջին դատարանը երեք նիստ է անցկացրել, որոնց ընթացքում լսել է կողմերի դիրքորոշումները։ Հայցվորները պահանջում են օրենքը չհամապատասխանող ճանաչել, մասնավորապես, Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Վրաստանին ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։