Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը կմասնակցի BRICS-ի եւ ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի աշխատանքներին։
Նշենք, որ BRICS միջպետական տնտեսական համագործակցության հարթակի գագաթնաժողովը այս տարի կանցկացվի Ռուսաստանի Կազան քաղաքում՝ հոկտեմբերի 22-24-ը։ Հավանական է, որ այդ ընթացքում կդիտարկվի մի շարք երկրների BRICS-ին միանալու հայցերը, որոնց թվում են նաեւ Ադրբեջանը, Թուրքիան եւ Մալազիան։
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին էլ այսօր հայտարարել էր, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այն կանցկացվի հաղթանակի 80 ամյակին նվիրված շքերթի նախօրեին։
Պեսկովը կոնկրետ ժամանակահտված չի նշել, սակայն հավելել է, որ ոչ բարեկամ համարվող երկրների ղեկավարները չեն հրավիրվի միջոցառումներին։