ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները բացահայտում են իրենց էությունը՝ պլանավորելով ամրանալ Կուրսկի մարզի գրավյալ շրջաններում։ Այս մասին նա ասել է Life.ru-ին տված մեկնաբանությունում:
«Նրանք գնում են իրենց ճանապարհով, ռեժիմը ցույց է տալիս իր էությունը, և մենք պետք է գնանք մեր ճանապարհով և ավարտենք Հատուկ ռազմական գործողությունը, կատարենք այն խնդիրները, որոնք դրված են», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությանը, որ Ուկրաինան պլանավորում է անորոշ ժամանակով պահպանել Կուրսկի մարզում գրաված տարածքները։
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հարձակողական գործողությունները են սկսել օգոստոսի 6-ին։ Սեպտեմբերի սկզբի դրությամբ Ռուսաստանի Դաշնության ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության ներքո։