Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է դիվանագիտական հարցերով իր գլխավոր խորհրդական Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակելու որոշումը։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ նշանակումը տեղի է ունենում Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ հարաբերությունների վճռորոշ ժամանակաշրջանում եւ իրենից ներկայացնում է Գրոնոյի երկարամյա փորձի, լայնածավալ գիտելիքների եւ այս ոլորտում կատարած ներդրումների երախտիքը:
Գրոնոն նոր պաշտոնը կզբաղեցնի 2024 թվականի նոյեմբերի 1-ից:
Մինչ այդ նա կշարունակի կատարել Եվրոպական խորհրդի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդականի իր պարտականությունները։
Հիշեցնենք, որ Գորնոն այսպիսով կփոխարինի Տոյվո Կլաարին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։