Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։
Այն ներկայացվել է չզեկուցող հարցերի շարքում։ Կառավարության վավերացումից հետո այն կուղարկվի Սահմանադրական դատարան՝ փաստաթղթի Սահամանդրության հետ համապատասխանությունը որոշելու համար։ Հաջորդ փուլով այն կներկայացվի արդեն Հայաստանի Ազգային ժողովի վավերացմանը։
Հիշեցնենք, որ փաստաթղթի համափայն հանձնաժողովները պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին):