ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TACC-ին տված հարցազրույցում ասել է, որ պատերազմի ժամանակ տեղեկատվության տարածման սահմանափակումներն ու գրաքննությունն արդարացված են։
«Այսինքն՝ պատերազմական իրավիճակում, որում մենք գտնվում ենք, սահմանափակումներն արդարացված են, ինչպես արդարացված է գրաքննությունը, ինչ թաքցնենք մեղքը՝ մենք պատերազմական իրավիճակում ենք», — ասել է Պեսկովը։
Նա հաջորդիվ հավելել է, որ երբ պատերազմն ավարտվի այդ ժամանկ էլ լինի տեղեկատվության լիակատար ազատություն։
Պատասխանելով հարցին, թե ՌԴ իշխանությունները ժամկետներ ունե՞ն, թե երբ են նախատեսում դադարեցնել պատերազմը, Պեսկովն ասել է, որ առաջին հերթին «պետք է հասնել այն նպատակներին, որոնք դրվել էին հատուկ ռազմական գործողության սկզբում։ Այստեղ ժամանակը բացարձակապես կարեւոր չէ: Չնայած, իհարկե, բոլորս հույս ունենք, որ ավելի լավ կլինի ավելի արագ անել, քան դանդաղ»։
Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո ռուսական իշխանությունները չօգտագործեցին «պատերազմ» բառը, փոխարենը ներդրեցին «հատուկ ռազմական գործողություն» նախադասությունը, իսկ ովքեր ռազմական գործողությունները բնութագրեցին որպես «պատերազմ» կա՛մ ենթարկվել են տարատեսակ վարչական տույժերի, կա՛մ բանտարկվել։
«Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության» կողմից կազմված մամուլի ազատության ինդեքսում Ռուսաստանը 2024 թվականի դրությամբ 180 երկրների շարքում 162-րդն է։
Ռուսական զորքերի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո, ինդեքսի կազմողները հիշեցնում են, որ «գրեթե բոլոր անկախ լրատվամիջոցներն արգելվել, արգելափակվել եւ/կամ հայտարարվել են «օտարերկրյա գործակալներ», «անցանկալի կազմակերպություններ», իսկ մնացածը ենթարկվել ռազմական գրաքննության»։