Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցության հարցը կորոշի հոկտեմբերի 10-ից, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջոցառմանը մասնակցելու հրավերը մերժելու մասին պնդումները կեղծ են։
«Ես տեսլեմ մի քանի վերնագրեր, տեսել եմ, որ ոմանք ասում էին, որ ես ինչ-որ բան մերժում եմ, ոմանք ասում էին, որ ինչ-որ բան ընդունում եմ, եւ նրանք ամբողջ օրը ստում էին [․․․]: Եվ այսպես այս հարցով որոշում կկայացնենք հոկտեմբերի 10-ին եւ15-ին, դրանից ոչ շուտ։ Բայց կասկածից վեր է, որ կարեւոր հրավեր է ստացվել, ճիշտ այնպես, ինչպես ավելի վաղ մենք ծրագրել ենք մի շարք կարեւոր այցեր»,-ասել է Սերբիայի նախագահը լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն հաղորդագրությունները, թե մերժել է Պուտինի հրավերը։
Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինն էլ հայտարարել է, որ, Վուչիչի՝ Կազանի գագաթնաժողով մեկնելու հարցը «կհամաձայնեցվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որն արդեն նախատեսված է»։
Պուտինը սեպտեմբերի 4-ին Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Վուչիչին ուղարկվել է BRICS-ի գագաթնաժողովի մասնակցության հրավեր։ Ավելի ուշ Սերբիայի ղեկավարը հաստատել էր դրա ստացումը, սակայն ասել , որ այս ընթացքում հանրապետությունում սպասում են «կարեւոր հյուրերի», որը կապված է Նացիստական Գերմանիայի օկուպացիայից Բելգրադի ազատագրման 80 ամյակի միջոցառումների հետ։