Հայաստանի հետ Եվրամիության վիզաների ազատականացման հարցով բանակցությունների մեկնարկի համար սեպտեմբերի 9-ին Երեւան կայցելի Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։
Նշվում է, որ Սխինասը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Վահագան Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաեւ ելույթով հանդես կգա Երեւանի պետական համալսարանում։