Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք BRICS-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով։
Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։