ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը եւ Դոնալդ Թրամփը նոյեմբերին սպասվող ընտրություններից առաջ անցկացրել են իրենց առաջին եւ, հավանաբար, միակ նախընտրական հեռուստաբանավեճերը ABC News-ի ուղիղ եթերում։
90 րոպե տեւած բանավեճի ընթացքում հարցեր են հնչել տնտեսության վիճակի, աբորտի իրավունքի, անօրինական ներգաղթի դեմ պայքարի, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժուման եւ դրա շուրջ ամերիկյան արձագանքի վերաբերյալ։
Հարցերին առաջինը արձագանքել է Հարիսը եւ հայտարարել, որ պատրաստվում է կառուցել «հնարավորությունների տնտեսություն»։ Նա խոստացավ լուծել բնակարանային ծախսերի խնդիրը, օգնել երիտասարդ ընտանիքներին եւ փոքր բիզնեսին։
Ի պատասխան Թրամփն էլ հայտարարել է, որ դեմոկրատները չորս տարում ոչնչացրել են տնտեսությունը, իսկ Հարիսը պարզապես կրկնօրինակում է Ջո Բայդենի տնտեսական ծրագիրը։
«Մեծ դեպրեսիայից հետո Դոնալդ Թրամփը մեզ թողել է ամենավատ գործազրկությունը։ Այն ամենը, ինչ մենք [դեմոկրատները] արել ենք, դա Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը մաքրելն է եղել», — ասել է Հարիսը:
Բանավեճի ընթացքում թեկնածուները մի քանի անգամ միմյանց մեղադրել են ստելու մեջ։ Ելույթի սկզբնական հատվածում Հարրիսն հայտարարեց, որ հեռուստադիտողները Թրամփից կլսեն «շատ ստեր, դժգոհություններ եւ անուն-ազգանուններ»:
Թրամփն էլ իր դեմոկրատ հակառակորդին անվանեց «մարքսիստ»՝ փորձելով նրա աշխատանքը կապել հոր՝ Սթենֆորդի համալսարանի նախկին տնտեսագետի աշխատանքի հետ։
«Եթե նա երբեւէ ընտրվի, նա ամեն ինչ կփոխի: Եվ սա կլինի մեր երկրի վերջը։ Նա մարքսիստ է, բոլորը գիտեն, որ նա մարքսիստ է։ Նրա հայրը մարքսիստ տնտեսագիտության պրոֆեսոր է, եւ նա ամեն բան լավ է սովորեցրել նրան»,-ասել է Թրամփը։
Հարրիսը մի քանի անգամ օգտագործել է «ամոթ» բառը Թրամփին դիմելիս եւ նրա խոսքերը մեկնաբանելիս։
«Աշխարհի առաջնորդները ծիծաղում են Դոնալդ Թրամփի վրա. Ես զրուցել եմ զինվորականների հետ, որոնցից ոմանք աշխատել են ձեզ հետ, եւ նրանք ասում են, որ դուք խայտառակություն եք»,-ասել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն՝ շրջվելով դեպի իր Թրամփին:
Բանավեճի զգալի մասը նվիրված է եղել ուկրաինական պատերազմին։
ԱՄՆ նախկին նախագահը կրկնել է իր պնդումը, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կավարտի ռուս-ուկրաինական պատերազմը մչնչ պաշտոնը ստանձնելը։
Հարցին, թե ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի, Թրամփը պատասխանել է, որ կողմ է պատերազմի ավարտին։
«Ես ուզում եմ, որ պատերազմը դադարեցվի։ Ես ուզում եմ մարդկանց կյանքեր փրկել»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
Հարցին, թե արդյոք պատերազմում Ուկրաինայի հաղթանակը բխում է ԱՄՆ-ի շահերից, Թրամփը պատասխանել է, որ երկրի շահերից է բխում «վերջացնել այս պատերազմը»: Նա նաեւ խոստացել է բանակցություններ կազմակերպել Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ։
«Ինչ կանեմ ես, կխոսեմ մեկի հետ, ապա մյուսի: Ես նրանց կհավաքեմ»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ այս պատերազմը երբեք չէր լինի, եթե ինքը ծառայեր որպես ԱՄՆ նախագահ։ Նա նաեւ Բայդեն-Հարրիսի վարչակազմին մեղադրել է Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու անկարողության եւ լայնամասշտաբ հակամարտությունը կանխել չկարողանալու մեջ։
Իր հերթին Հարրիսը հայտարարել է, որ Թրամփը պարզապես «կհանձնի» Ուկրաինան՝ պատերազմը վերջ տալու համար։ Փոխնախագահը նաեւ հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը համախմբել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ Կիեւին աջակցելու համար՝ թույլ տալով Զելենսկուն եւ ուկրաինացիներին «պայքարել իրենց երկրի անկախության համար»:
«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Պուտինը հենց հիմա նստած կլիներ Կիեւում»,- պատասխանել է Հարիսը՝ հավելելով, որ Ուկրաինայից հետո ՌԴ նախագահը «կնայեր մնացած Եվրոպային, հատկապես Լեհաստանին»։
«Ինչո՞ւ չեք ասում 800,000 լեհական ծագմամբ ամերիկացիներին հենց այստեղ՝ Փենսիլվանիայում, թե որքան արագ եք պատրաստ զիջելու բարեհաճության համար, եւ ինչպես ձեզ է թվում, հայտնի բռնապետի հետ ընկերության համար, ով ձեզ կուտի ճաշին»,-ասել է Հարիսը։
Թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները բանավեճից հետո հայտարարել են, որ գոհ են արդյունքներից։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն հունիսի 27-ին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո, որը համարվեց տապալված, դեմոկրատների շրջանում նրա պայքարից հրաժարվելու կոչերը սկսել էին էլ ավելի հաճախակիանալ։ Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու եւ ԱՄՆ փոխնախագահ Հարիսի թեկնածությանը սատարելու մասին։