Հունգարիան պատրաստ է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար հարթակ տրամադրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա նախօրեին մասնակցել է «Երեւանյան երկխոսություններ» միջազգային համաժողովին։
«Հունգարիան միշտ եղել է խաղաղության կողմնակից։ Կովկասի ժողովուրդները նույնպես պետք է խաղաղ կյանքով ապրելու իրավունք ունենան, այդ պատճառով Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,-գրել է Սիյարտոն։