Ավելի քան 150 հազար մարդ լքել է Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանները Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո։ Այս մասին չորեքշաբթի օրը գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է Կուրսկի շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը։
Մինչ այս մարզային իշխանությունները օգոստոսի 22-ին հրապարակած տվյալներում հայտնել էին, որ Կուրսկի մարզում ընթացող մարտերի գոտուց տարհանվել էր 133 հազար մարդ։
Հայտնի է, որ կազմակերպված տարհանում է տեղի ունեցել ութ շրջաններում։ Այնուամենայնիվ, պաշտոնյաների հայտարարություններում տարհանված բնակչության թվի վերաբերյալ հաշվարկները տարբերվում են, ինչպես ավելի վաղ նշել էր Faridaily տելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ նաեւ հաղորդվել էր, որ ընդհանուր առմամբ մոտ 17 հազար տարհանված է գտնվում ժամանակավոր տեղավորման կենտրոններում, որոնք ստեղծվել են երկրի 30 մարզերում։ Կուրսկի մարզի մնացած բնակիչները, ովքեր լքել են իրենց տները Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման եւ սկսված մարտերի պատճառով, բնակություն են հաստատել հարազատների եւ ընկերների մոտ, հայտնում են իշխանությունները։