Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի մատակարարել։ Այս մասին X-ի էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կրկին գործում են սխալ հետախուզության եւ թերի տրամաբանության վրա․
- Իրանը բալիստիկ հրթիռներ չի՛ մատակարարել Ռուսաստանին։ Վերջակետ։
- Պատժամիջոցներից կախվածություն ունեցողները պետք է իրենք իրենց հարց տան. ինչպե՞ս է Իրանը կարողանում արտադրել եւ ենթադրաբար վաճառել նման առաջադեմ զենք:
Պատժամիջոցները լուծում չեն, այլ խնդրի մի մաս»,-գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Երեքշաբթի օրը ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին եւ իրանցի մի քանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց ավելացրեցին Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների ցանկում:
Վաշինգտոնը որպես նոր պատժամիջոցների ներդրման պատճառ բացատրում է Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների նոր խմբաքանակների մատակարարումներով։
Պատժամիջոցների ցանկում ներառվել են Iran Air-ը, Azadegan Transportation Company-ն, Amad Behineh Saz Engineering Company-ն եւ Sanjesh Gostar Dana Engineering and Quality Control Inspection Company-ն։