Հայաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման պարզեցման շուրջ Եվրամիության (ԵՄ) եւ Հայաստանի միջեւ բանակցությունները բացասաբար չեն ազդում հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմի գործունեության վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր կողմից մենք չենք տեսնում նման բանակցությունների որեւէ բացասական կողմ կամ ազդեցություն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմի գործարկման վրա», — ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։
Սակայն Զախարովան համոզմունք է հայտնել, որ Բրյուսելը Հայաստանի քաղաքականության վրա լծակներ ձեռք կբերի վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների մեկնարկից հետո։
«Չեմ կարծում, որ դա որեւէ բանով կտարբերվի հետխորհրդային մյուս երկրների հետ ԵՄ բանակցություններից։ Ոչ ոք դրական արդյունքի երաշխիքներ չի տալիս։ Ընդհակառակը, եվրոպացիները միտումնավոր կձգձգեն գործընթացը՝ ամեն անգամ առաջ քաշելով նորանոր պայմաններ, որոնք ենթադրում են հավատարմություն, միակողմանի զիջումներ Եվրամիության երկրներին եւ ընդհանրապես զիջող դիրքեր»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։