Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Սրա մասին տեղեկացնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ հանդիպումները կայացել են սեպտեմբերի 22-ին Երեւանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ վերջինիս գրասենյակի ներկայացրած հարգելի պատճառներով հանդիպում դեռեւս չի եղել:
Հաղորդագրության համաձայն. բացի ՀՀ երկու նախագահների հետ հանդիպումից. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է նաեւ հայաստանյան եւ արցախյան քաղաքական դաշտի ուժերի ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Բագրատ սրբազանի շուրջ երկու ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին հունիսին՝ Հայաստանի Ազգային ժողովի մոտ ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով: